«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Հանգամանքների բերումով՝ տգետներն են հասնում պետական կառավարման լծակներին

Հանգամանքների բերումով՝ տգետներն են հասնում պետական կառավարման լծակներին
04.11.2024 | 12:42

Անգրագիտության ու տգիտության միջև կա մեծ տարբերություն։

Մարդը կարող է լինել անգրագետ, բայց ոչ տգետ՝ իր բնական տակտի ու ինչ-որ չափի խորաթափանցության շնորհիվ։

Մյուս կողմից էլ, մարդը կարող է լինել գրագետ՝ տառաճանաչությամբ և իր կիսատ-պռատ մտքերն ինչ-որ չափով կարողանալով գրավոր ձևով արտահայտել, բայց մտքի ոլորտում հավակնելով իր ունակություններից բազմապատիկ ավելի բարդ բաների իմացությանը և, հատկապես, աջ ու ձախ խրատներ տալով իրենից շատ ավելի գիտակ մարդկանց։

Մի քիչ ավելի հավակնոտ, իրենց խեղդող ամբիցիաներով ու աշխարհի գործերը հասկանալուց անվերջ հեռու տգետներն էլ իրենց երևակայում են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ։

Մեր կյանքի, ողբերգություն ասեմ, թե տրագիկոմեդիան էլ կայանում է նրանում, որ բազմաթիվ հասկանալի ու անհասկանալի հանգամանքների բերումով, հենց վերջիններս են հասնում պետական կառավարման լծակներին։

Եվ դա էլ մեր ժողովրդի ու պետականության համար, որին որբի գլուխ դարձրած՝ վարսավիրություն են անում նմանները, այլևս տրագիկոմեդիա չէ, այլ` իսկական ողբերգություն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2562

Մեկնաբանություններ